Իբրահիմովիչը վերադարձել է Շվեդիա

Armenpress 23:14, 27 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Միլան»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վերադարձել է հայրենիք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sky Sport Italia-ն: Իբրահիմովիչը Շվեդիա է վերադարձել վնասվածքից վերականգնվելու համար: «Միլան»-ը թույլատրել է հարձակվողին հեռանալ մարզաբազայից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իբրահիմովիչը վնասվածք էր ստացել «Միլան»-ի մարզման ժամանակ և բուժզննումից հետո պարզ է դարձել, որ շվեդ ֆուտբոլիստը կկարողանա նորից մասնակցել հանդիպումներին մեկ ամսից:

Իբրահիմովիչը «Միլան»-ի հետ պայմանագիրը կնքել է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:  Զլատան Իբրահիմովիչը իր կարիերայի ընթացքում հաղթել է Նիդեռլանդների, Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի առաջնություններում, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում դարձել է Եվրոպայի լիգայի հաղթող: Շվեդիայի հավաքականի կազմում անցկացրել է 116 հանդիպում` դառնալով 62 գոլի հեղինակ:  

 Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am