Ալեքսանյանը 2010-ականների լավագույն ըմբիշների շարքում է

Armenpress 17:52, 27 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի, Եվրոպայի, աշխարհի և Եվրոպական խաղերի չեմպիոնի Արթուր Ալեքսանյանն ընդգրկվել է 2010-ականների լավագույն ըմբիշների շարքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան` UWW-ն, ներկայացրել է 2010-ական թվակների լավագույն ըմբիշներին: Արթուր Ալեքսանյանի հետ լավագույնների շարքում են նաև Ադելին Գրեյը, Թահա Ակգուլը, Վլադիմիր Խինչեգաշվիլին, Աբդուլռաշիդ Սադուլաևը, Նատալիա Վորոբյովան, Ռոման Վլասովը, Միխային Լոպեսը, Ջորդան Բուրուղսը ու Կաերի Իչոն:

Արթուր Ալեքսանյանը հաղթել է Եվրոպայի առաջնություններում 2012, 2013, 2014, 2018 թվականներին: Գյումրեցի մարզիկը Ռիո դե ժանեյրոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն է, երեք անգամ էլ հաղթել է աշխարհի առաջնություններում` 2014, 2015, 2017 թվականներին:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am