Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն

Armenpress 16:54, 27 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով դատական, պաշտպանության, պետական ծառայության և այլ ոլորտների մի խումբ ներկայացուցիչներ արժանացել են պետական բարձր պարգևների և պատվավոր կոչումների: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պարգևատրման արարողությունը: Շնորհավորելով ներկաներին՝ գալիք Հանրապետության տոնի, ինչպես նաև պետական բարձր պարգևների և կոչումների արժանանալու առթիվ և բոլորին, ինչպես նաև նրանց ընտանիքներին առողջություն մաղթելով՝ նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է. «Սա ձեր երկար տարիների աշխատանքի բարձր գնահատականն է: Մաղթում եմ, որ ձեր հետագա ներդրումն ունենաք մեր պետության և պետական կարգի ամրապնդման գործում: Վստահ եմ, որ ձեր աշխատանքը կկատարեք բարձր պատասխանատվությամբ և բարձր որակով»:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am