IDBank-ը հատուկ ծրագրի շրջանակում նվազեցրել է ուսանողական վարկերի տոկոսադրույքը

Armenpress 15:53, 27 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այսուհետ՝ ՀՀ պետական կամ ՀՀ պետական հավատարմագրություն ունեցող բուհերի բակալավրիատի և մագիստրատուրայի, ինչպես նաև կլինիկական օրդինատուրայի ուսանողները ուսանողական վարկ վերցնելու դեպքում կարող են օգտվել IDBank-ի կողմից առաջարկվող արտոնյալ պայմաններից․ ուսանողական վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը կկազմի  6-7% (տարեկան փաստացի տոկոսադրույքը 9,38%):

 Վարկը տրամադրվում է 9%-ով, տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ 9,38%, որից պետությունը սուբսիդավորում է 2%-ը՝ բոլոր ուսանողների համար, իսկ 3%-ը՝ նախորդ ուսումնական տարվա ընթացքում գերազանց առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար: Արդյունքում՝ վճարման ենթակա տարեկան  տոկոսադրույքը կկազմի 6,38-7,38%:

Ուսանողական վարկի տրամադրման նոր պայմանները վերաբերում են ինչպես գործող, այնպես էլ նոր տրամադրվող վարկերին։ 

IDBank-ը մասնակցում է նաև Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման՝ կառավարության միջոցառումներին։

ՀՀ Կառավարության՝ «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման» 14-րդ միջոցառման շրջանակում մայիսի 1-ից դեկտեմբերի 31-ը՝ գործող և նոր տրամադրվող ուսանողական վարկերի տոկոսադրույքները պետության կողմից կսուբսիդավորվեն՝  ամբողջությամբ կամ 5%-ի չափով՝ կախված առաջադիմությունից։

Ուսանողական վարկի տրամադրման պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում։

 

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am