Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2 հազար 080-ով

Armenpress 15:44, 27 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում մայիսի 27-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 080-ով՝ ընդհանուրը դառնալով 141 հազար 591: Մահացածների թիվն ավելացել է 56-ով: Վարակի հետևանքով ընդհանուր առմամբ մահացել է 7 հազար 564 մարդ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը:

Ծանր վիճակում է գտնվում 2 հազար 551 անձ: Ապաքինվածների թիվն ավելացել է 1739-ով, ընդհանուր առմամբ ապաքինվել է 111 հազար 176 մարդ: Մինչ այժմ թեստավորվել է 856 հազար 546 անձ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am