Հայաստանում անշարժ գույքը կհարկվի հարստությանը համարժեք
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ֆինանսերի նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ այս փոփոխություններով անշարժ գույքը որոշվել է հարկել հարստությանը համարժեք:
«Գույքային հարկ/ՀՆԱ ցուցանիշով Հայաստանը հետ է մնում 38 երկրների շարքում: Սա այն բանի հետևանք է, որ հարկման համար հիմք է ընդունվում անշարժ գույքի կադաստրային արժեքը, որը էականորեն տարբերվում է շուկայական արժեքից:
Ակնկալվում է, որ այս փոփոխության արդյունքում գույքային հարկերի պոտենցիալը 4,3 անգամ կաճի: Սա թույլ կտա համայնքներին իրենց խնդիրների լուծման հարցում առավել լավ որակ ապահովել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա՝ ավելացնելով, որ գործող կարգով կա չհարկվող շեմ, այսինքն՝ մինչև 3 մլն դրամ գնահատված բնակարանների համար հարկ չի գանձվում, իսկ նոր համակարգով այդ շեմը հանվում է և թեկուզ փոքր, բայց հարկ նախատեսվում է:
Նոր համակարգը ներդրվելու է աստիճանաբար՝ 3 տարվա ընթացքում: Իսկ անշարժ գույքի հարկման հիմք է ընդունվելու ոչ թե շուկայական, այլ շուկայական արժեքներին մոտարկված արժեքները:
Առաջարկվող բարեփոխումների արդյունքում ակնկալվում է բարձրացնել նաև տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական կայունության ու ֆինանսական անկախության մակարդակը։
Բազմաբնակարան շենքերի բնակարանների համար նախատեսվում է հետևյալ բազան.
Հարկման բազան
Հարկի դրույքաչափը
մինչև 10 միլիոն դրամը ներառյալ
0,05տոկոս
10 միլիոն դրամից ավելի` մինչև 25միլիոն դրամը ներառյալ
5000դրամ` գումարած հարկման բազայի 10միլիոնդրամըգերազանցողմասի 0.1 տոկոսը
25 միլիոն դրամից ավելի` մինչև 47միլիոն դրամը ներառյալ
20000 դրամ` գումարածհարկմանբազայի 25 միլիոնդրամըգերազանցողմասի 0.2 տոկոսը
47 միլիոն դրամից ավելի` մինչև 75միլիոն դրամը ներառյալ
64000 դրամ` գումարածհարկմանբազայի 47 միլիոնդրամըգերազանցողմասի 0.4 տոկոսը
75 միլիոն դրամից ավելի` մինչև 100միլիոն դրամը ներառյալ
176000 դրամ` գումարածհարկմանբազայի 75միլիոնդրամըգերազանցողմասի 0.6 տոկոսը
100 միլիոնդրամիցավելի
326000 դրամ` գումարածհարկմանբազայի 100միլիոնդրամըգերազանցողմասիմեկտոկոսը
Անհատական բնակելի տուն և այգետնակ համարվող անշարժ գույքի համար հետևյալ բազան.
Հարկման բազան
Հարկի դրույքաչափը
մինչև 7 միլիոն դրամը ներառյալ
0.05 տոկոս
7 միլիոն դրամից ավելի` մինչև 23միլիոն դրամը ներառյալ
3500 դրամ` գումարած հարկման բազայի 7
միլիոն դրամը գերազանցող մասի 0.1 տոկոսը
23 միլիոն դրամից ավելի` մինչև 50միլիոն դրամը ներառյալ
19500 դրամ` գումարած հարկման բազայի 23 միլիոն դրամը գերազանցող մասի 0.2 տոկոսը
50 միլիոն դրամից ավելի` մինչև 85միլիոն դրամը ներառյալ
73500 դրամ` գումարած հարկման բազայի 50 միլիոն դրամը գերազանցող մասի 0.4 տոկոսը
85 միլիոն դրամից ավելի` մինչև 120միլիոն դրամը ներառյալ
213500 դրամ` գումարած հարկման բազայի 85 միլիոն դրամը գերազանցող մասի 0.6 տոկոսը
120 միլիոն դրամից ավելի
423500 դրամ` գումարած հարկման բազայի 120 միլիոն դրամը գերազանցող մասի մեկ տոկոսը: