Անգլիայում հունիսին կվերականգնվի շուկաների ու խանութների աշխատանքը

Armenpress 13:25, 26 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայում հունիսին խանութներն արդեն կարող են ընդունել հաճախորդների, իհարկե, պահպանելով բոլոր անվտանգության կանոնները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: Նրա խոսքով, բացօթյա շուկաները և ավտոսրահները կարող են սկսել աշխատել հունիսի 1-ից: Մյուս առևտրի կետերը ստիպված կլինեն սպասել մինչև հունիսի 15-ը:

Առայժմ շարունակում են փակ մնալ վարսավիրանոցները, գեղեցկության սրահները և հյուրանոցները: Նշվում է, որ Հյուսիսային Իռլանդիան, Ուելսը և Շոտլանդիան իրավունք ունեն սահմանել արգելափակումից դուրս գալու իրենց ժամկետները:

Միացյալ Թագավորությունում հաստատված դեպքերի թիվը 261 հազար 184 է, մահերինը՝ 36 հազար 914:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am