Ավագանու անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին կանաչապատում իրականացնող ՀՈԱԿ-ի աշխատակցի հիշատակը

Armenpress 12:17, 26 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևան քաղաքի ավագանու անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակցի հիշատակը, ով մահացել էր իր աշխատանքային պարտականությունները կատարելիս։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի 4-րդ նիստի ժամանակ նման առաջարկով հանդես եկավ ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

«Այդ աշխատակիցն իր աշխատանքային պարտականությունները կատարելիս դժբախտ պատահարի էր ենթարկվել»,- նշեց Խաժակյանը։

Լիլիթ Դեմուրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am