ԱԺ նախագահը դիմակ չկրելու համար Գևորգ Պետրոսյանին հայտարարեց նախազգուշացում

Armenpress 11:44, 26 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի նկատմամբ հայտարարեց նախազգուշացում՝ նիստերի դահլիճում դիմակ չկրելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միրզոյանն այս մասին հայտնեց ԱԺ մայիսի 26-ի նիստում:

«ԱԺ կանոնակարգ Սահամադրական օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի նկատմամբ հայտարարում եմ նախազգուշացում»,-ասաց Միրզոյանը:

Պատգամավորը նիստերի դահլիճում դիմակ չէր կրում: 

Արարատ Միրզոյանը նիստի սկզբում պատգամավորներին հորդորել, խնդրել էր նիստերի դահլիճում կրել դիմակ, հակառակ դեպքում ստիպված կլինի կիրառել նախազգուշական միջոցներ՝ ընդհուպ դահլիճից դուրս կհրավիրի:  

Հայաստանում կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված՝ հանրային բաց վայրերում դիմակների առկայությունը, իսկ փակ վայրերում կրելը պարտադիր է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am