«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Սիրիական հակամարտության լուծումը դեռ չի երեւում

Armenpress 09:30, 26 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սիրիայում շուրջ տասնամյակ ընթացող ռազմաքաղաքական գործընթացներում ներգրավված են ոչ միայն տարածաշրջանի, այլեւ աշխարհաքաղաքական ուժի կենտրոնները։ Երկրում առկա մարտահրավերներին ավելացել է առողջապահական ճգնաժամը՝ կապված «Covid-19»-ի հետ։ Աշխարհի տարբեր հատվածներում մարդիկ լիահույս էին, որ համավարակի պայմաններում հնարավոր կլինի կասեցնել ռազմական գործողությունները հակամարտությունների օջախներում, մասնավորապես՝ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում։

ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի եւ «Արմենպրես» պետական լրատվական գործակալության նախագծի՝ «Փորձագիտական միջավայր» շարքի երրորդ հանդիպումը նվիրված էր Սիրիային։ Թեման առավել քան կարեւոր է մեզ համար, քանի որ մերձավորարեւելյան զարգացումներն առնչվում են նաեւ Հայաստանի շահերին։ Մերձավոր Արեւելքում իրավիճակը շատ արագ է փոխվում, եւ այն պատմական տեւական ժամանակաշրջանում գտնվում է վայրիվերումների մեջ։ Վերջին շրջանում որոշ չափով վերսկսվել են ռազմական գործողությունները, սակայն դրանք լայնածավալ չեն, կան մի քանի օջախներ։ Գործողություններ են ծավալվում M3 մայրուղու շրջանում, հիմնականում ջիհադական խմբավորումների կողմից։

Իհարկե, տարբեր վերլուծություններ կան հետվարակային Մերձավոր Արեւելքի հետ կապված։ Տեղի ունեցող գործընթացների համադրումը թույլ է տալիս եզրակացնել, որ տարածաշրջանը գտնվելու է տուրբուլենտ գոտում։ Պահպանվելու են այն հակասությունները, որոնք ձեւավորվել են Մերձավոր Արեւելքում նախկինում, ինչը ենթադրում է, որ անվտանգային համակարգը նույնպես փխրուն է լինելու»:

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am