«Արարատ-Արմենիա»-ն բարձրագույն խմբի առաջատարն է

Armenpress 22:25, 25 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության 18-րդ տուրով ավարտվեց առաջնության առաջին շրջանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարը 36 միավորով «Արարատ-Արմենիա»-ն է: Երկրորդ տեղում 32 միավորով «Լոռի»-ն է: Նրան հաջորդում է «Ալաշկերտ»-ը` 31 միավորով: 4-րդը «Արարատն»-ն է  (31 միավոր), 5-րդը` «Նոա»-ն (30 միավոր) և լավագույն վեցյակը եզրափակում է «Շիրակ»-ը (28 միավոր):

«Փյունիկ»-ը և «Ուրարտու»-ն ունեն 23-ական միավոր,  18 միավոր ունի «Գանձասար-Կապան»-ը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am