«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ «Ես մնում եմ հայ, բայց եվրոպացի հայ, ոչ ասիացի հայ»

Armenpress 21:59, 25 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մշակույթը համամարդկային արժեք է, եւ զարմանալի չէ ոգեւորությունը ստեղծագործողի, երբ մտքում պտտվող հղացումը կնքվում է դարերի փորձություններով անցած կնիքով ու կյանքի կոչվում, մանավանդ, երբ այն համընկնում է սեփական մշակութային ռազմավարության հետ։ «Կարեւոր չէ, թե ինչպես կտատանվեմ տարբեր լեզուների միջեւ,- գրում է Խաչատրյանը,- ես մնում եմ հայ, բայց եվրոպացի հայ, ոչ ասիացի հայ: Ուրիշ հայ կոմպոզիտորների հետ մենք կստիպենք Եվրոպային եւ աշխարհին լսելու մեր երաժշտությունը: Եվ երբ նրանք լսում են մեր երաժշտությունը, մարդիկ վստահորեն ասում են. «Պատմե՛ք մեզ այդ ժողովրդի մասին, ցու՛յց տվեք երկիրը, որ այդպիսի արվեստ է ստեղծում»»։ Եվ Խաչատրյանը` երաժշտության մեջ բացելով սեփական` արքայական ճանապարհը, սեփակա՛ն կնիքը դրեց այն բոլոր ստեղծագործությունների վրա` անկախ ծագումից ու աշխարհագրությունից, որ կյանքի կոչեց կամ մասնակցությունն ունեցավ դրան` ստեղծելով յուրատեսակ` Խաչատրյանական ոճ, այն, որ անմիջապես մատնացույց է անում Հայաստան աշխարհը, բնությունը, ուր հաստատված է այն եւ մարդկանց, որ ապրում ու արարում են արեւի տակ, որ բարձրանում է Հայկական լեռնաշխարհի վրա ու հիշեցնում Նոյի բաց թողած աղավնու մասին, որ թեւածում է աշխարհով մեկ` խաղաղության ու ավետիսի ձիթենու ճյուղը կտուցին»։

                     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am