Ճապոնիան պլանավորում է զբոսաշրջիկներին փոխհատուցել ուղևորության արժեքի մի մասը

Armenpress 15:39, 25 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի իշխանությունները պլանավորում են փոխհատուցել զբոսաշրջիկների ուղևորության ծախսի մի մասը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ Ճապոնիայում զբոսաշրջության հարցերով գործակալությունն առաջարկել է ոլորտին 12,5 մլրդ դոլար սուբսիդիա տրամադրելու նախագիծ: Նշվում է, որ այս միջոցները պետք է ծախսվեն զբոսաշրջիկներին գրավելու համար: Գաղափարի իրականացման մեկնարկը նախատեսված է հուլիսից: Նախագծի մանրամասներն առայժմ չեն հաղորդվում, սակայն «The Japan Times»-ը նշում է, որ առաջարկվում է փակել հյուրերի ծախսերը 50 տոկոսի չափով՝ կախված ուղևորության արժեքից:

Մասնագետները նշում են, որ այս փոխհատուցման մեխանիզմը կարող է ընդհանուր առմամբ նման լինել այն փաթեթին, որն առաջարկել էր Սիցիլիան նախորդ ամիս: Իտալական կղզու իշխանությունները հայտարարել էին, որ մտադիր են վճարել զբոսաշրջիկների ավիաուղևորության և հյուրանոցում մնալու ծախսերի մի մասը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am