Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2 հազար 023-ով

Armenpress 15:28, 25 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում մայիսի 25-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 023-ով՝ ընդհանուրը դառնալով 137 հազար 724: Մահացածների թիվն ավելացել է 34-ով: Երկրում վարակի հետևանքով, ընդհանուր առմամբ, մահացել է 7 հազար 451 մարդ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը:

Ծանր վիճակում է գտնվում 2 հազար 585 անձ: Ապաքինվածների թիվն ավելացել է 1912-ով՝ ընդհանուրը դառնալով 107 հազար 713: Մինչ այժմ թեստավորվել է 818 հազար 917 անձ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am