Լողափնյա վոլեյբոլի ՕԽ վարկանիշային մրցաշարը կանցկացվի Երևանում  

Armenpress 14:51, 25 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լողափնյա վոլեյբոլի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերից մեկը կանցկացվի Երևանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Արևելյան Եվրոպայի  երկրների  վոլեյբոլի ասոցիացիան կազմել  է 2020 թ․ լողափնյա վոլեյբոլի մրցաշարերի օրացույցը: Օլիմպիական վարկանիշային կարգավիճակ ունեցող կանանց  մրցաշարերից մեկը  կկայանա Երևանում՝  ընթացիկ տարվա  օգոստոսի 28- 30-ը։

Կանանց և տղամարդկանց նման մրցաշարեր  նախատեսված են հուլիսին՝ Պյառնուում, օգոստոսին՝ Սանկտ Պետերբուրգում և սեպտեմբերին՝  Բաթումում։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am