Ֆրանսիայի ֆուտբոլի 2020/21 մրցաշրջանի մեկնարկի օրը հայտնի է

Armenpress 16:00, 23 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ֆուտբոլի 2020/21 մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են միջազգային ԶԼՄ-ները: Լիգա 1-ի առաջին փուլը նախատեսված է օգոստոսի 22-ի համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության չի շարունակվի և երկրի չեմպիոն հռչակվեց ՊՍԺ-ն: Ֆեդերացիան 2019/20 մրցաշրջանը ժամանակից շուտ եզրափակեց կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հանդես կգան ՊՍԺ-ն, «Մարսել»-ը և «Ռեն»-ը: Եվրոպայի լիգայի ուղագրեր նվաճել են «Լիլ»-ը, «Ռեյմս»-ը և «Նիցա»-ն:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am