«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Արտակարգ դրության արտակարգ... «Վերջին զանգը»

Armenpress 10:40, 23 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թղթին գրված հուշ մնաց «Վերջին զանգի» սցենարը: Ծաղկավաճառի մոտ են ծաղիկները, որ պետք է նվիրեին ուսուցչական անձնակազմին: Գրկախառնությունները` «հեռավար», համբույրները` «դիմակավորված», շնորհավորական խոսքերը` օնլայն, ավարտական երեկոյի արցունքները` ծածուկ:

Կորոնավիրուսն իր անելիքն արել է` «Վերջին զանգի» մասսայական միջոցառումներ չեն լինի, փոխարենը ավարտական տոնն այս տարի կունենա բոլորովին այլ նշանակություն: «Երեւի թե իմ գործունեության տարիների ընթացքում առաջին դեպքն է, որ շրջանավարտը «Վերջին զանգ» չի ունենա: Բայց կարծում եմ, որ ամենակարեւորը բոլորի առողջությունն է: Մենք սա էլ կհաղթահարենք»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասում է Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցի տնօրեն Ռուզան Կոստանյանը»:

      Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am