«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Տիեզերքը շշնջացել է վարպետի շուրթերով

Armenpress 21:44, 22 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մայիսի 24-ին ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանը կդառնար 97 տարեկան...  Որտեղի՞ց է սկսել նկարիչ Հակոբ Հակոբյանը, որտեղի՞ց է գալիս նա։ Պատմության նախահիմքի՞ց, երբ մարդն առանձնացավ իր շրջապատից ու հայտ ներկայացրեց դառնալու բնության բարձրակարգ արժեքը: Ավելին. դրա միջոցով նաեւ` արարիչը երկրի վրա: Եթե Աստված երկնքում է, նա էլ, Տիրոջ նույն պատկերն ունենալով, նրա իսկ օրինակով ստեղծում-ստեղծագործում է Երկրի վրա:

Խնդրեմ` «Տերը» նկարը. սովորական մի մարդ է, անգամ` մեր օրերի հագուստով, բանվոր մի մարդ: Իսկ շուրջը խառնակ, թափթփված վիճակ է, որ հիշեցնում է նախասկզբնական քաոսը: Ամենուրեք քարեր են, քարի կտորտանքներ են` այս կողմ, այն կողմ: Մարդը, նստած դրանցից մեկին, նայում է շուրջը ու, ըստ երեւույթին, պատրաստվում է կառույցը սկսելու  կամ, կարող ենք եւ ասել, կարգ ու կանոն մտցնելու շուրջը: Նա ստեղծելու, արարելու է:

 Եվ ի՞նչ է ասում նկարիչը. յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում կրկնո՞ւմ է Աստծուն. անցնում է նույն նրա ճանապա՞րհը, իհարկե, արդեն այլ հանգամանքներում եւ այլ չափերի ու ծավալների մեջ...»:

                     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am