«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Բարենպաստ պայմաններ՝ բիզնեսի հեռանկարային ճյուղերի համար

Armenpress 21:15, 22 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պարզվում է, որ առցանց վաճառք իրականացնելիս  մեր տնտեսվարողները եւ կազմակերպություններն  առաքման ժամանակ անխուսափլիորեն խախտում են օրենքի պահանջը: Վերջիններս  նման դեպքերում ՀԴՄ կտրոնը տպում են նախապես, առանց գնորդի կողմից համապատասխան վճարման,  եւ ապրանքի հետ ուղարկում են պատվիրատուին: Այս դեպքում, բացի այն, որ օրենքի պահանջ է խախտվում, նաեւ կազմակերպությունն է բարձր ռիսկի դաշտում հայտնվում: Բանն այն է, որ նման դեպքերում հավանականությունը մեծ է, որ գնորդը հրաժարվի ապրանքից եւ նախօրոք տպված կտրոնից: Առաքումից հետո կտրոնի տպման դեպքերում էլ կրկին խախտվում է օրենքի նույն պահանջը, ըստ որի  կտրոնը պետք է տպվի վճարման պահին:

 Նույն խնդիրը ծագում  է նաեւ շրջիկ ծատայություններ իրականացնող ընկերությունների աշխատանքի ժամանակ՝  ավտոմեքենաների շտապ օգնության ծառայություններ, համակարգչային ծրագրավորման  սպասարկում կամ զբոսաշրջային որոշ ծառայություններ իրականացնելիս:

Վերոհիշյալ բոլոր դեպքերում գործարքի սկզբում կամ ավարտից հետո ՀԴՄ կտրոնի տպումը օրենքի խախտում է, ինչը էականորեն խոչընդոտում է նման ծառայություններ մատուցող եւ աշխատակարգ ունեցող ընկերությունների գործունեությանը: Այս դեպքում դեռ չենք դիտարկում նաեւ հավանականությունը, որ շատ դեպքերում կարող է ՀԴՄ կտրոն ընդհանրապես չտպվի»:

                     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am