«Նոա»-ի և «Ալաշկերտ»-ի ֆուտբոլիստները և անձնակազմը թեստավորվել են

Armenpress 20:50, 22 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի մի շարք ակումբներ կորոնավիրուսի թեստեր են հանձնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Նոա» և «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբների ֆուտբոլիստների, մարզչական շտաբի, աշխատակազմի  COVID-19-ի բոլոր թեստերի պատասխանները բացասական են։

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը կվերսկսվի մայիսի 23-ին, իսկ Առաջին խմբի առաջնությունը՝ մայիսի 30-ին: Ինչպես Բարձրագույն, այնպես էլ Առաջին խմբի խաղերի վերսկսումից հետո կայանալիք առաջին տուրի հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների:

 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am