«Արարատ-Արմենիա»-ի և «Լոռի»-ի ֆուտբոլիստները և անձնակազմը թեստավորվել են  

Armenpress 15:32, 22 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի մի շարք ակումբներ կորոնավիրուսի թեստեր են հանձնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Արարատ-Արմենիա»  և «Լոռի»  ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստների, մարզչական շտաբի, աշխատակազմի  COVID-19-ի բոլոր թեստերի պատասխանները բացասական են։

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը կվերսկսվի մայիսի 23-ին, իսկ Առաջին խմբի առաջնությունը՝ մայիսի 30-ին: Ինչպես Բարձրագույն, այնպես էլ Առաջին խմբի խաղերի վերսկսումից հետո կայանալիք առաջին տուրի հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների: 

 Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am