Բրիտանիայում սկսել են COVID-19-ի դեղամիջոցի գլոբալ փորձարկում

Armenpress 14:39, 21 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի տարբեր երկրներից առողջապահության ոլորտի ավելի քան 40 հազար աշխատակից մասնակցություն կունենա մալարիայի դեմ երկու դեղամիջոցի՝ հիդրօքսիքլորոքինի և քլորոքինի փորձարկմանը COVID-19 վարակի կանխարգելման արդյունավետությունը պարզելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ մայիսի 21-ից փորձարկումը սկսվում է բրիտանական Բրայթոն և Օքսֆորդ քաղաքներում, ասված է «Mahidol Oxford»-ի (MORU) հաղորդագրության մեջ:

«Լաբորատոր հետազորությունները ցույց են տալիս, որ այդ երկու դեղամիջոցները կարող են լինել արդյունավետ COVID-19-ի բուժման և պրոֆիլակտիկայի համար: Թեպետ համոզիչ ապացույցներ չկան: Չնայած դրան, դեղամիոցները լայնորեն կիրառվում են մի քանի երկրներում, այնպես որ պարզել, թե արդյոք դրանք կարո՞ղ են պաշտպանել կորոնավիրուսից, չափազանց կարևոր է»,-ասված է հաղորդագրության մեջ:

Եվրոպայից, Աֆրիկայից, Ասիայից և Հարավային Ամերիկայից առողջապահական ոլորտից ավելի քան 40 հազար աշխատակից ուղիղ ձևով կոնտակտի մեջ կլինեն կորոնավիրուսով վարակված անձանց հետ: Նրանք երեք ամսվա ընթացքում կստանան այդ դեղամիջոցները: Այս փորձարկման նպատակն է վերջանական հասկանալ՝ այդ երկու դեղամիջոցը արդյունավե՞տ են կորոնավիրուսի դեմ պայքարում, թե ոչ: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am