Նոյերը պաշտոնապես երկարաձգեց պայմանագիրը «Բավարիա»-ի հետ

Armenpress 20:27, 20 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ազգային թիմի և Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը պաշտոնապես երկարաձգեց պայմանագիրն ակումբի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նոյերի նոր պայմանագիրը Գերմանիայի բազմակի չեմպիոնի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: Պայմանագրի կետերի հետ կապված այլ մանրամասներ հայտնի չեն:

Ավելի վաղ գերմանական ԶԼՄ-ները գրում էին, որ Նոյերը նոր պայմանագիր ստորագրելու համար առաջ է քաշել երկու պայման: Նախ՝ նոր պայմանագիրը պետք է լինի 5 տարով, իսկ տարեկան աշխատավարձը պետք է կազմի 20 միլիոն եվրո: Կողմերը դեռևս չեն եկել ընդհանուր հայտարարի:

Մանուել Նոյերն աշխարհի չեմպիոն է դարձել Գերմանիայի հավաքականի կազմում: Նա «Բավարիա» է տեղափոխվել 2011 թվականին «Շալկե»-ից: Ընդհանուր առմամբ, մյունխենյան ակումբի կազմում Նոյերը մասնակցել է 241 խաղի:

 Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

  

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am