Առաջիկա օրերին նախատեսվում է իրականացնել Դամասկոս-Երևան չվերթ

Armenpress 18:59, 20 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ առաջիկա 7-10 օրվա ընթացքում նախատեսվում է Դամասկոս-Երևան չվերթը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեսպանությունից տեղեկացնում են, որ Հայաստան ճամփորդել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է նախապես գրանցվեն Սիրիայում ՀՀ դեսպանությունում։

«Գրանցված քաղաքացիները լրացուցիչ կտեղեկացվեն թռիչքի օրվա և ժամի մասին։ Գրանցվելու և հավելյալ տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք զանգահարել` +963 954 666 699»,- նշում են դեսպանությունից:

Լիլիթ Դեմուրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am