Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը վիրահատվել է    

Armenpress 11:48, 20 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը վիրահատվել է:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ավետիսյանը փաստեց, որ խնդիրներ կային ուսի հետ կապված. պոկվել էին մկանաթելերը, փոքր ջիլի պատռվածք էր առաջացել, և բազկի երկգլուխ մկանն անընդմեջ դուրս էր ընկնում: Այժմ Ավետիսյանն իրեն լավ է զգում և հույս ունի, որ շուտով դուրս կգրվի հիվանդանոցից:

Արթուր Ավետիսյանը 2019 թվականի Համաշխարհային ուսանողական խաղերի ոսկե մեդալակիր է, նախորդ տարի էլ ընդգրկվել է Հայաստանի 10 լավագույն մարզիկների շարքում:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am