ԵԱՏՄ զարգացման ռազմավարության նախագիծը նախատեսում է համագործակցության ընդլայնում կրթության ոլորտում

Armenpress 16:17, 19 Մայիս, 2020

ՄՈՍԿՎԱ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչև 2025 թվականի համար նախատեսված ԵԱՏՄ զարգացման ռազմավարության նախագիծը ենթադրում է միության անդամ երկրների համագործակցության ընդլայնում գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում, համատեղ նախագծերի իրականացում մասնագիտական և համալսարանական կրթության ոլորտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Եվրասիական Բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսի ժամանակ նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ռազմավարությունը նախատեսում է ԵԱՏՄ անդամ երկրների համագործակցության ընդլայնում գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում, այն ենթադրում է խոշոր համատեղ նախագծերի իրականացում մասնագիտական և համալսարանական կրթության, կադրերի վերապատրաստման, ակադեմիական ճկունության մակարդակի բարձրացման ուղղությամբ, ինչես նաև նախատեսում է բազմակողմանի կրթական ծրագրերի իրականացում»,-ասել է ՌԴ նախագահը:

Մինչև 2025 թվականի համար նախատեսված ԵԱՏՄ-ի զարգացման ռազմավարության նախագծի ընդունման հարցը ներառված էր Եվրասիական Բարձրագույն խորհրդի՝ մայիսի 19-ին կայացած տեսակոնֆերանսի օրակարգում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am