Թրամփի բժիշկը պատմել է նախագահի կողմից մալարիայի դեմ դեղամիջոցի ընդունման մասին

Armenpress 10:29, 19 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մալարիայի դեմ դեղամիջոցի՝ հիդրոքսիքլորոքինի ընդունման օգուտը գերակշռում էր հնարավոր ռիսկերը: Այս մասին ասվում է նախագահ Թրամփի բժշկի՝ Շոն Քոնլիի ստորագրությամբ նամակում, որը տարածվել է Սպիտակ տան կողմից:

«Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, նախագահի աշխատակազմի աշխատակիցներից մեկի մոտ հաստատվել էր կորոնավիրուս: Մի շարք քննարկումներից հետո նա (նախագահը­- խմբ.­) և ես, հիմնվելով  հիդրօքսիքլորոքինի կողմ և դեմ տվյալների վրա, որոշեցինք, որ դրանից ունեցած պոտենցիալ օգուտը գերակշռում է հնարավոր ռիսկերը»,-ասվում է Կոնլիի նամակում:

Ավելի վաղ նախագահ Թրամփը հայտնել էր, որ վերջին շրջանում ամեն օր ընդունում էր մալարիայի դեմ դեղահաբ, որն ինքը գովազդում էր որպես դեղամիջոց կորոնավիրուսի դեմ, և որի արդյունավետությունը դեռ ապացուցված չէ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am