«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. 245 շահառուի միանվագ դրամական աջակցություն կտրվի

Armenpress 10:30, 16 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Առաջիկա տարիներին սոցոլորտում նպատակային 3 ծրագրեր կիրականացվեն՝ միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու համար,  կանխավճարի (հիփոթեկային պարտավորության) ապահովագրության համար դրամական աջակցություն երիտասարդ ընտանիքներին եւ երեխայի ծննդով պայմանավորված՝ աջակցություն հիփոթեկային վարկ մարող ընտանիքներին: «ՀՀ»-ն մանրամասնել է դրանք: Բայց ինչ ընթացակարգերով են այդ ծրագրերն արվելու, շահառուների քայլերի ինչ հաջորդականություն է լինելու:

Օրինակ՝ ինչից սկսի շահառուն, եթե ուզում է օգտվել միանվագ դրամական աջակցության ծրագրից, որ վերաբերում մարզային բնակավայրերում հիփոթեկային վարկով բնակարան ձեռք բերող շահառուին եւ ուղղվում է կանխավճարի ֆինանսավորմանը։

Ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, շահառուն դիմում է բանկ կամ վարկային կազմակերպություն: Վերջինս գնահատում է շահառուի վարկունակությունը: Եթե կազմակերպությունն ընդունում է շահառուին հիփոթեկային վարկ տրամադրելու որոշում, ապա էլեկտրոնային  հարցում է ուղարկում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն: Այս կառույցն էլ այդ հարցման հիման վրա 5 աշխատանքային օրում քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիներից ինքնաշխատ եղանակով ստանում է համապատասխան տեղեկատվությունը եւ շահառուին ծրագրում ընդգրկելու կամ մերժելու որոշում կայացնում: Որոշման մասին նախարարությունը էլեկտրոնային եղանակով 3-օրյա ժամկետում տեղեկացնում է կազմակերպությանը եւ շահառուին: Դրական պատասխանի դեպքում շահառուն եւ բանկը պայմանագիր են կնքում: Նախարարությունն էլ շահառուի բանկային հաշվին է փոխանցում դրամական միջոցները»:

                     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am