Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության վերսկսման հստակ օրը հայտնի է

Armenpress 16:10, 15 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունը պաշտոնապես կվերսկսվի հունիսին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը: Առաջնության վերսկսման հստակ օրը հունիսի 21-ն է:

Ավելի վաղ լուրեր կային, որ Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունը դադարից հետո չի վերսկսվի և երկրի չեմպիոն կհռչակվի «Զենիթ»-ը, որն այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարն է: 

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության մյուս հանդիպումները կարող են անցկացվել առանց երկրպագուների:   Այժմ ռուսական Պրեմիեր լիգան դադարեցված է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Ռուսաստանի առաջնությունում Սոչի քաղաքի համանուն թիմում են հանդես գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Էրիկ Վարդանյանը և Ալեքսանդր Կարապետյանը, իսկ Եկատերինբուրգի «Ուրալ»-ում է խաղում Վարազդատ Հարոյանը:

 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am