Բակո Սահակյանն ընդունել է HALO Trust կազմակերպության պատվիրակությանը

Armenpress 15:38, 15 Մայիս, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 15-ին ընդունել է HALO Trust կազմակերպության պատվիրակությանը՝ Արցախում կազմակերպության ծրագրի ղեկավար Ռոբերտ Սայֆրետի գլխավորությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Քննարկվել են կազմակերպության կողմից Արցախում իրականացվող գործունեությանը վերաբերող հարցեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am