Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2 հազար 102-ով

Armenpress 14:41, 15 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում կորոնավիրուսի մայիսի 15-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 102-ով՝ ընդհանուրը դառնալով 116 հազար 635: Մահացածների թիվն ավելացել է48-ով: Վարակի հետևանքով, ընդհանուր առմամբ, մահացել է 6 հազար 902 մարդ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը:

Ծանր վիճակում է գտնվում 2 հազար 727 անձ: Ապաքինվածների թիվն ավելացել է 1297-ով՝ ընդհանուրը դառնալով 91 հազար 836: Մինչ այժմ թեստավորվել է 658 հազար 604 անձ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am