Աշոտ Ղուլյանը պարզաբանել է պատգամավորական մանդատից հրաժարվելու պատճառը

Armenpress 13:45, 15 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը պարզաբանել է, թե ինչու է հրաժարվել 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավորական մանդատից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ղուլյանն ասաց ամփոփիչ ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով մանդատից հրաժարվելու փաստին։

«Որոշումը երեկ չի կայացվել, այն ավելի վաղ է եղել, ուղղակի հրապարակվել է երեկ, այստեղ պետք չէ ինչ-որ բաներ փնտրել։ Ովքեր հետևել են մեր նախընտրական քարոզարշավին, բոլոր հանդիպումների ժամանակ ասել եմ, որ հաջորդ գումարման խորհրդարանում, ամենայն հավանականությամբ, ես չեմ լինի։ Այս հանգամանքը կապված է եղել այն պատճառով, որ խորհրդարանական գործունեության մեջ սերնդափոխությունը պետք է միշտ լինի»,- նշեց Ղուլյանը։

Մայիսի 14-ին նա «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառման միջոցով Աշոտ Ղուլյանը հայտնել էր, որ հրաժարվել է պատգամավորական մանդատից։ Նոր գումարման Ազգային ժողովում Արցախի ժողովրդավարական կուսակցության մանդատները կստանան ԱԺ պատգամավորներ Գեղամ Ստեփանյանը և Դավիթ Մելքումյանը։

Լիլիթ Դեմուրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am