Կայծակնային շախմատի մրցաշար՝ նվիրված մայիսյան հաղթանակներին  

Armenpress 13:41, 14 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մայիսի 15-ին կկայանա կայծակնային շախմատի մրցաշար՝ նվիրված մայիսյան հաղթանակներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է շախմատի ֆեդերացիան: Մրցաշարին կմասնակցեն 8 երիտասարդ շախմատիստներ՝ Հայաստանի կանանց հավաքականի անդամ Աննա Սարգսյանը, գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, միջազգային վարպետներ Արթուր Դավթյանը և Մամիկոն Ղարիբյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Բարսեղյանը։

 Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am