Իրանը հանդես է գալիս նավթի արդյունահանման ծավալների կրճատման օգտին

Armenpress 13:15, 13 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը վստահ է նավթի արդյունահանման ծավալների նվազման հարցում և հանդես է գալիս շուկայում գների կարգավորման ուղղությամբ ջանքերն ակտիվացնելու օգտին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում այս մասին նշել է Իրանում Ռուսաստանի դեսպան Քազեմ Ջալալին:  

«Իրանը և´ որպես ՕՊԵԿ-ի, և´ որպես ՕՊԵԿ+-ի անդամ վստահ է, որ անհրաժեշտ է նվազեցնել արտադրության ծավալները, ինչպես նաև կարևոր է համարում նավթ արդյունահանող բոլոր երկրների համագործակցությունը՝ շուկայում գինը կարգավորելու համար»,-ասել է նա:

Դեսպանը տեղեկացրել է, որ այս նպատակով Իրանի նավթի նախարարն անցկացրել է քննարկումներ իր մի քանի գործընկերների հետ՝ ներառյալ Ռուսաստանի էներգետիկայի նախարարի: Նա ընդգծել է, որ Իրանը հանդես է գալիս այն բանի օգտին, որ նավթի գինը լինի կայուն և հավասարակշռված: Դա բխում է բոլոր արդյունահանողների և սպառողների շահերից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am