Բուժաշխատողների տեղաշարժն ապահովելու համար Գյումրու համայնքային բյուջեից գումար է հատկացվում  

Armenpress 11:27, 13 Մայիս, 2020

ԳՅՈՒՄՐԻ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ դրության պայմաններում բուժաշխատողների տեղաշարժն ապահովելու համար Գյումրու համայնքային բյուջեից գումար է հատկացվում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը Գյումրու քաղաքապետարանն ապրիլի 1­ից մինչև մայիսի 1-ը կազմակերպել է նրանց տեղափոխումը՝ այդ նպատակով  բյուջեից 5 միլիոն 280 հազար դրամ հատկացնելով։ Մայիսի 2-14-ն  ընկած ժամանակահատվածի համար ևս նախատեսվում է ֆինանսավորել 3 միլիոն 120 հազար դրամ: Սակայն սա ամբողջը չէ՝ արտակարգ դրության երկարաձգման պայմաններում անհրաժեշտություն կառաջանա ևս 4 միլիոն 80 հազար դրամ փոխանցելու անհրաժեշտություն կառաջանա: Որոշումը Գյումրու ավագանին ընդունել է մայիս 12-ի նիստի ժամանակ:  «ՀՀ պարետը և Շիրակի մարզպետը գրություններ են ուղարկել քաղաքապետարան, որպեսզի  մեր քաղաքում բուժաշխատողներին տեղաշարժվելու հնարավորություն ապահովենք։ 24 մեքենա 400 բուժաշխատողի է տեղափոխում 12 բուժհաստատություններից։ Այս գործընթացը սկսել ենք ապրիլից»,-տեղեկացնում է Գյումրիի քաղաքապետարանի ֆինանսատնտեսական բաժնի պետ Լենա Ջիլավյանը՝ հավելելով, որ եթե մայիսի 14-ից հետո տրանսպորտը սկսի աշխատել, այս գումարը կմնա քաղաքային բյուջեում:

Արմենուհի Մխոյան

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am