ԱՀԿ ներկայացուցիչը հայտնել է կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման և արտադրման ժամկետները

Armenpress 21:26, 12 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում կարծում են, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հնարավոր կլինի ստեղծել այս տարվա ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Россия 24 հեռուստաալիքի եթերում հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:

Նա ընգծել է, որ դեռ վաղ է խոսել պատվաստանյութի հայտնաբերման մասին: ԱՀԿ-ում կարծում են, որ այս տարի կհաջողվի ստեղծել պատվաստանյութը, սակայն դրա զանգվածային արտադրությունը կսկսվի ոչ շուտ, քան հաջորդ տարի:

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 308 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 290 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 555 հազար 92 մարդ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am