Այսօր՝ մայիսի 9-ին

Armenpress 09:10, 9 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1992 թ. այս օրը հայկական ջոկատներն ազատագրում են Շուշին՝ մեծ բեկում մտցնելով Արցախյան ազատամարտում։

*           1945 թ. այս օրը Խորհրդային Միությունը հաղթել է Հայրենական մեծ պատերազմում։

*           1502 թ. այս օրը Քրիստափոր Կոլումբոսը իսպանական Կադիս քաղաքից սկսել է իր վերջին՝ չորրորդ ճանապարհորդությունը դեպի Ամերիկա։

*           1805 թ. այս օրը մահացել է Ֆրիդրիխ Շիլլերը՝ գերմանացի նշանավոր գրող, փիլիսոփա:

*           1924 թ. այս օրը ծնվել է Բուլատ Օկուջավան՝ ռուս նշանավոր գրող, կոմպոզիտոր, սցենարիստ:

*           1950 թ. այս օրը ստեղծվել է Եվրոպական միության մաս կազմող «Ածուխի եւ երկաթի եվրոպական միությունը»։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am