Ucom-ում մեկնարկել է նորագույն iPhone SE-ի վաճառքը

Armenpress 18:36, 8 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom-ում մեկնարկել է նորագույն iPhone SE-ի վաճառքը։ Apple ընկերության «ամենաակտուլաներից ամենամատչելի» սմարթֆոնը հասանելի է աննախադեպ մատչելի՝ ընդամենը 289 900 դրամ գնով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ucom-ի մամուլի ծառայությունից, նոր iPhone SE-ն ներկայացված է iPhone 8-ի դիզայնով ու երեք գույնով՝ սև, սպիտակ և վառ կարմիր: Նորույթում վերականգնված է հանրահայտ գլխավոր մենյուի կոճակը՝ Touch ID v2 մատնահետքի սկաներով: Էկրանի չափը 4,7 դյույմ է, Retina HD որակի: SE-ի A13 Bionic պրոցեսորն ամենահզորն է շուկայի Apple սարքերի պրոցեսորներից, այն նաև տեղադրված է iPhone 11-ում և 11 Pro-ում: Մյուս առավելություններից են 12 մեգապիքսել հզորությամբ տեսախցիկը, անլար լիցքավորման հնարավորությունը և eSIM տեխնոլոգիան:

«Ուրախ եմ, որ Ucom-ն առաջիններից է ներկայացնում նոր սերնդի սմարթֆոնը։ Հիշեցնեմ, որ Ucom-ը Հայաստանում միակն է, որ տրամադրում է ներկառուցված էլեկտրոնային SIM քարտից օգտվելու հնարավորությունը։ eSIM ծառայությանը կարող եք բաժանորդագրվել  Ucom-ի բոլոր սպասարկման կենտրոններում և այդպիսով լուծել մեկ iPhone-ում 2 SIM քարտ ունենալու խնդիրը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանը։

iPhone SE-ն հնարավոր է ձեռք բերել նաև Ucom Ունիվերսալ սակագնային պլաններից որևէ մեկին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am