Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1556-ով

Armenpress 14:10, 8 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում կորոնավիրուսի մայիսի 8-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, վարակակիրների թիվն ավելացել է 1556-ով՝ հասնելով 104 հազար 691­-ի: Վերջին մեկ օրում մահացածների թիվնավելացել է 55-ով: Կորոնավիրուսի հետևանքով Իրանում մահացել է 6 հազար 541 մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ ծանր վիճակում է գտնվում 2 հազար 711 անձ:

Վերջին մեկ օրում Իրանում ապաքինվածների թիվն ավելացել է 1093-ով: Ընդհանուր առմամբ կորոնավիրուսը հաղթահարել է 83 հազար 837մարդ:

Մինչ այժմ թեստավորվել է 558 հազար 899 անձ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am