Թեժ վեճ Ազգային ժողովում. պատգամավորների բանավեճը վերածվեց ծեծկռտուքի

Armenpress 10:57, 8 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի և  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի բանավեճը խորհրդարանի դահլիճում վերածվեց ծեծկռտուքի:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանն ամբիոնից իր ելույթում անդրադառանում էր «Իմ քայլը» -ից Բաբկեն Թունյանի՝«Լուսավոր Հայաստան» խմբակցությանը վերաբերող ելույթին, երբ միջամտեց նաև Սասուն Միքայելյանը: Լսելի չէր, թե Միքայելյանն ինչ է ասում, սակայն Մարուքյանն արձագանքեց. «Պարոն Միքայելյան, հոպար չեմ Ձեզ համար»: 

Մի քանի բառ փոխանակելուց հետո դահլիճում թեժ կռիվ սկսվեց, միջամտեցին դահլիճում ներկա գտնվողները:

Քննարկվում էին կառավարության 2019 թվականի ծրագրի կատարման ընթացքը և արդյունքները, դահլիճում ներկա էին նաև կառավարության անդամները:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց ընդմիջում:

Աննա Գրիգորյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am