Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1 323-ով

Armenpress 14:36, 5 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում կորոնավիրուսի մայիսի 5-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 1323-ով՝ ընդհանուրը կազմելով 99 հազար 970:  Մահացածների թիվն ավելացել է 63-ով Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 340 մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ  2 հազար 685 անձ ծանր վիճակում է:

Ապաքինվածների թիվն ավելացել է 1078-ով՝ ընդհանուրը կազմելով 80 հազար 475: Մինչ այժմ թեստավորվել է 519 հազար 543 անձ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am