Ֆրանսիայում շներին սովորեցնում են գտնել կորոնավիրուսով հիվանդներին

Armenpress 16:42, 2 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի կինոլոգները փորձարկում են կորոնավիրուսով վարակվածներին գտնելու նոր մեթոդը՝ շներին սովորեցնելով տարբերակել վարակվածների հոտը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Le Parisien-ին:

Նախաձեռնության հեղինակները դեռ վստահություն չունեն, որ այն կհաջողի, սակայն, նրանց խոսքով՝ առաջին արդյունքները հուսադրող են:

Վարժանքները սկսվել են ապրիլի 30-ին: Դրանց մասնակցում է 7 ծառայողական շուն՝ տարբեր ցեղատեսակների, հիմնականում բելգիական հովտաշներ:

Մասնագետները վստահեցնում են, որ վարակվածներին հայտնաբերելը վարակվելու վտանգ չի առաջացնելու շների համար:

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 422 հազար 595-ը: Մահացածների թիվն անցել է 240 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 093 հազար 215 մարդ:

Պատրաստեց Նորայր Շողիկյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am