«Ֆորմուլա 1»-ի հունգարական մրցաշարի անցկացումը ևս հարցականի տակ է

Armenpress 17:18, 1 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆորմուլա 1»-ի հունգարական Գրան Պրին կանցնի առանց հանդիսականի կամ առհասարակ չի կայանա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Ֆորմուլա 1-ի մամուլի ծառայությունը: Հունգարիայի Գրան Պրին ի սկզբանե պետք է կայանար հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը: Սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով այն ևս հարցականի տակ է:

Ավելի վաղ` չեղարկվել էր նաև Ֆրանսիայի Գրան Պրին, որը պետք է կայանար հունիսի 26-28­ը: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով չեղարկվել էր Մոնակոյի Գրան պրին և անորոշ ժամանակով հետաձգվել էին Ավստրալիայի, Բահրեյնի, Վիետնամի, Կանադայի, Չինաստանի, Նիդերլանդների, Իսպանիայի, Ադրբեջանի Գրան պրիները:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am