Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել առաջին դասարանցիների ընդունելության կարգի վերաբերյալ

Armenpress 20:20, 30 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում առաջին դասարանցիների ընդունելության կարգում իրականացվել են փոփոխություններ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազատություն ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարար Արայիկ Հարությունյանը։

«Մենք սահմանել ենք նոր կարգ, որով ամբողջ հանրապետությունում հերթագրումը կսկսվի հետևյալ կերպ՝ հունիսի 1-10 կարող են գրանցել բոլոր այն երեխաներին, ովքեր տվյալ դպրոցում ունեն քույր կամ եղբայր, կամ աշխատող ծնող, իսկ հունիսի 11-ից գրանցվել կկարողանան մյուսները: Նախատեսում ենք, որ հաջորդ շաբաթվանից փորձնական հերթագրման տվալները բաց կլինեն, որպեսզի հնարավորություն լինի ստուգել, արդյոք համակարգը նույնականացնում է ծնողին երեխայի կամ երեխաների հետ։ Չնույնականացնելու դեպքում ծնողները ժամանակ կունենան դիմել համապատասխան ատյաններին՝ անձնագրային բաժիններ»,- նշեց Հարությունյանը։

Լիլիթ Դեմուրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am