Զինծառայողների արձակուրդ գնալու և վերադառնալու համար փոխհատուցման չափերը ավելացվում են

Armenpress 14:14, 30 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նոր որոշմամբ ՀՀ տարածքում 350 և ավելի կիլոմետր հեռավորությամբ արձակուրդի անցկացման վայր մեկնելու ու վերադառնալու համար զինծառայողի տրանսպորտային ծախսերի համար զինծառայողներին տրվող փոխհատուցման չափերը ավելացվում են:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ այս որոշումը վերաբերում է նաև ոստիկանական զորքերին ու ԱԱԾ ծառայողներին: «Նախկինում, եթե, օրինակ, ծառայության վայրը Մեղրիում էր, իսկ բնակության վայրը՝ Գյումրիում, ժամկետային զինծառայողը փոխհատուցում ստանում էր միայն մինչև Երևան հասնելու համար»,- ասաց նախարարը:

Լրացուցիչ ծախսերի ավելացումը տարեկան կազմում է մոտ 150 մլն դրամ, որը կիրականացվի նախարարությանը հատկացված ընդհանուր միջոցների հաշվին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am