Բուլղարիան նախատեսում է զբոսաշրջային տարեշրջանը բացել հուլիսի 1-ին

Armenpress 16:27, 29 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայում ամառային զբոսաշրջային սեզոնին նախապատրաստվելու աշխատանքները կսկսվեն հունիսի 15-ից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ հուլիսի 1-ից արդեն Բուլղարիան բաց կլինի զբոսաշրջիկների համար: Այդ մասին հայտարարել է Բուլղարիայի զբոսաշրջության նախարարությունը:

Նշվում է, ուր յուրաքանչյուր լողափի հնարավորությունները վերլուծելով՝ կհստակեցնեն, թե որ հատվածներում հանգիստը կազմակերպելու համար որքան անվճար պարագաներ կտրամադրեն, որքանի համար կսահմանեն խորհրդանշական գումար:

Զբոսաշրջությունը կազմում է Բուլղարիայի ՀՆԱ-ի 12 տոկոսը և ապահովում է 11 տոկոս զբաղվածություն:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am