Կենտրոն վարչական շրջանը կգեղեցկացնեն արծաթափայլ եղևնիները

Armenpress 12:49, 29 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Միսաք Մանուշյանի անվան զբոսայգին, որը գտնվում է գլխավոր պողոտայում՝ Կողբացի-Մաշտոց հատվածում, զարդարվել է 30 արծաթափայլ եղևնիով: Ինպես «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեցին «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից, ապրիլի 29-ին կտնկվեն ևս 12-ը: Կանաչապատման համար նախատեսված ներկայիս բետոնապատ տարածքը քանդելուց հետո նախատեսված է տնկել ևս 20-ը:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը տունկն իրականացրել է բոլոր ագրոկանոններին համապատասխան՝ օգտագործելով խթանիչներ, հումուս, հողախառնուրդներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am