Կարլսենն իր կազմակերպած մրցաշարի միանձնյա առաջատարն է  

Armenpress 11:45, 29 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի կազմակերպած առցանց մրցաշարում կայացան հերթական տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` աշխարհի չեպիոնը նախորդ տուրի անհաջող խաղից հետո այս անգամ հաղթանակ է տոնել` առավելության հասնելով Յան Նեպոմնյաշչիի նկտամամբ: Մյուս պարտիայում Ալիռեզա Ֆիրուջան էլ պարտության է մատնել Անիշ Գիրիին: Այժմ Կարլսենը կրկին միանձնյա առաջատարն է:

Շրջանաձև մրցակարգով անցկացվող մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է250 հազար դոլար: Հաղթողը կստանա 70 հազար դոլար: Առցանց մրցաշարին, Կարլսենի հետ, մասնակցում են նաև Ալիռեզա Ֆիրուջան, Ֆաբիանու Կարուանան, Դին Լիժենը, Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին, Հիկարու Նակամուրան:   

 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am