Ադրբեջանում բանկային ճգնաժամը խորանում է․ Երկու դրամատուն զրկվել են լիցենզիայից

Armenpress 19:34, 28 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի կենտրոնական բանկը չեղյալ է հայտարարել երկու բանկի գործունեության լիցենզիաները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչեով Ադրբեջանի կենտրոնական բանկի հայտարարությունը, Atabank և Amrahbank դրամատների գործունեության դադարեցման մասին որոշումն ուժի մեջ է ապրիլի 28-ին։

Ըստ Ադրբեջանի կենտրոնական բանկի հայտարարության, բանկերի ֆինանսական վիճակի վատթարացումը վաղուց է սկսվել և նրանք չեն կարողանում վերադարձնել ավանդատուների միջոցները։

Ապրիլի 27-ին Ադրբեջանի կենտրոնական բանկն ուղիղ կառավարում էր մտցրել երկրի չորս դրամատներում։ Atabank, AGBank, NBC Bank և Amrah Bank դրամատներում նշանակվել էին ժամանակավոր կառավարիչներ, որոնց փոխանցվել են կառավարման բոլոր լիազորությունները։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am