«Աերոֆլոտ»-ի մեկ օդաչու և 5 ուղեկցորդուհի հիվանդացել են կորոնավիրուսով

Armenpress 15:09, 25 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերության 1 օդաչու և 5 ուղեկցորդուհի հիվանդացել են կորոնավիրուսով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Վիտալի Սավելյևը։

«Աերոֆլոտ»-ում աշխատում է 8,6 հազար ուղեկցորդ և ուղեկցորդուհի, ինչպես նաև 2,7 հազար օդաչու։ Մեզ մոտ հիվանդացել է 5 ուղեկցորդուհի, նրանցից 4-ն արդեն դուրս են գրվել, մեկն էլ տնային պայմաններում է բուժում ստանում»,- հայտնել է Սավելյևը։

Ավիաընկերության ղեկավարն էլ նշել է, որ օդաչուներից վարակվել է միայն մեկը։ Նա աշխատանքի ժամանակ չի հիվանդացել, նա արձակուրդում է եղել՝ Թայլանդում, այժմ էլ բուժումը տանն է ստանում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնվայլներով աշխարհում կորոնավիրուս է հաստատվել 2,6 մլն մարդու մոտ, ավելի քան 181 հազարը մահացել է։

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am